Ֆեդերացիայի նախագահ հանդիսացող Մելիքբեկյան Արմենի նման ոչնչությունը հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի, հայկական ֆուտբոլում կոռուպցիոն աննախադեպ դրսևորումների, ֆուտբոլասերների բացահայտ թալանի սիմվոլն է:
Բայց Մելիքբեկյան Արմենն ընդամենը մետաստազն է փաշինյանական իշխանություն կոչվող այն ուռուցքի, որը յոթ տարի անխնտիր բոլոր ոլորտներում քայքայում է էս պետությունը:
Հայաստանի Ֆուտբոլի հավաքականի էսօրվա ողբալի վիճակը ամբողջությամբ մեր պետության ներկայիս վիճակի հայելային արտացոլումն է: Որովհետև բոլոր ուղղություններով. տապալված, թալանված, ստորացված պետությունում ֆուտբոլ չի կարող լինել:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ